ԱՄՆ-ում մի շարք բուքմեյքերական ընկերություններ սկսել են խաղադրույքներ ընդունել ամերիկյան Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգի և Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկի մենամարտի վրա։ Ցուկերբերգը ֆավորիտ է։
BetUS բուքմեյքերական գրասենյակում Ցուկերբերգն ունի -400 վարկանիշ գալիք մենամարտի համար (ինչը նշանակում է, որ $100 վճարում ստանալու համար պետք է 400 դոլար խաղադրույք կատարել Ցուկերբերգի օգտին), իսկ Մասկի վարկանիշը +250 է. եթե խաղադրույք են կատարում $100, ապա շահում են 250 դոլար։
Ցուկերբերգը սոցցանցերում պարբերաբար հրապարակում է իր տարբեր մարզումների տեսանյութերը, ինչն էլ պատճառներից մեկն էր, որ Մասկը մարտահրավեր է նետել նրան։
Հիշեցնենք, Մարկ Ցուկերբերգն ընդունել է Իլոն Մասկի մենամարտի մարտահրավերը։
Մասկը սկզբում Թվիթերում գրել էր, որ պատրաստ է «վանդակային պատերազմի» մեջ մտնել Ցուկերբերգի հետ, ինչին ի պատախան Meta-ի գործադիր տնօրենը Խաբիբ Նուրմագոմեդովի ոճով խնդրել է Իլոնին ուղարկել իր գտնվելու վայրը։ Մասկն արագ արձագանքել էր ընդամենը երկու բառով՝ «Վեգաս, Octagon»: