Հետևեք մեզ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

14:34, 03 փետրվար 2026
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ժամանել է Կիև և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հարգանքի տուրք մատուցել պատերազմի զոհերի հիշատակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան տեսանյութը Զելենսկին տեղադրել է X հարթակի իր էջում։

Կից գրառման մեջ Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռյուտեի հետ միասին հարգել են ուկրաինացի զոհված պաշտպանների հիշատակը։ Նա երախտագիտություն է հայտնել նրանց զոհաբերության համար։

Ռյուտեի այցը տեղի է ունենում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարվածների վերսկսումից հետո։ Անցյալ շաբաթ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով Ռուսաստանը դադարեցրել էր Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումը։ Ուկրաինան նույն կերպ էր պատասխանել։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները