Հետևեք մեզ։

Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության կազմը մնում է նույնը. Պեսկով

15:12, 03 փետրվար 2026
Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության կազմը մնում է նույնը. Պեսկով

Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության կազմը մնում է նույնը. այն կգլխավորի ՌԴ զինված ուժերի Գլխավոր շտաբի Հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դա կլինի նույն պատվիրակությունը, որը եղել է նախորդ անգամ, այն կգլխավորի Կոստյուկովը», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչ թեմաներ են քննարկվելու, և ինչպիսին կլինի Ռուսաստանի պատվիրակության կազմը:

Աբու Դաբիում հաջորդ բանակցությունները նախատեսված են փետրվարի 4-5-ին։

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա առաջին եռակողմ բանակցությունները տեղի են ունեցել հունվարի վերջին։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները