Հետևեք մեզ։

«Ալիևին շնորհակալությունն իսկական ամոթ է»․ ակցիա նախագահականի դիմաց

15:40, 03 փետրվար 2026
«Ալիևին շնորհակալությունն իսկական ամոթ է»․ ակցիա նախագահականի դիմաց

Երևանում` նախագահական շենքի դիմաց այսօր՝ փետրվարի 3–ին, բողոքի ակցիա են անում զոհված զինծառայողների ծնողները, հարազատները և մի շարք այլ քաղաքացիներ։ Նրանք ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանից պահանջում են ներողություն խնդրել Դավոսում Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելու համար։

Բողոքի ակցիայի մասնակիցները նաև իրենց ձեռքերում պահում են «Մեր ցավը քո դիվանագիտությունը չէ», «Դավոսում՝ շնորհակալություն, Եռաբլուրում՝ պատասխան», «Ալիևին շնորհակալությունն իսկական ամոթ է» և այլ գրություններով պաստառներ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները