Հետևեք մեզ։

Քաղաքացուց խոշտանգելով ցուցմունք կորզած ծառայողի լիազորությունները կասեցվել են. ՆԳՆ

16:51, 03 փետրվար 2026
Քաղաքացուց խոշտանգելով ցուցմունք կորզած ծառայողի լիազորությունները կասեցվել են. ՆԳՆ

Լրագրող Սյուզի Բադոյանն այսօր տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես են Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում քաղաքացուն ծեծով, հայհոյանքներով խոշտանգում՝ ցուցմունք կորզելու համար։

ՆԳՆ-ից արձագանքել են տեսանյութին՝ նշելով, թե տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։

«Ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարաված տեսանյութի առնչությամբ հայտնում եմ, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։ Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում»,- նշել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նշվում է, որ քաղաքացուն խոշտանգողը օպերլիազոր Հայկ Հակոբյանն է։

Վերլուծական

Ամենաընթերցվածները