Բագրատ Սրբազանը գրավոր դիմումներ է հղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և Վաշինգտոնում կայանալիք Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին։
Այս մասին փետրվարի 3-ին Երևանում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեցին Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության պատվիրակության անդամները։
«Այսօր առավոտյան նաև կարողացանք բանտում այցելել արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին։ Նա նույն բանտախցում էր, որտեղ 1937 թվականին սպանվել է հենց իր անունը կրող Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանը՝ խորհրդային ուժերի կողմից», - ասաց Ջոն Էյբները։
Նշենք, որ Christian Solidarity International-ի պատվիրակությունը փաստահավաք առաքելությամբ ՀՀ էր այցելել նաև 2025 թվականի նոյեմբերին։