Հետևեք մեզ։

Սիրիացի վարձկանները փոխանցվել են պայմանով, որ իրենք պետք է շարունակեն պատիժ կրել. Սրբուհի Գալյան

12:23, 04 փետրվար 2026
Սիրիացի վարձկանները փոխանցվել են պայմանով, որ իրենք պետք է շարունակեն պատիժ կրել. Սրբուհի Գալյան

Սիրիացի վարձկանները փոխանցվել են պայմանով, որ իրենք պետք է շարունակեն պատիժ կրել, ասուլիսին հայտարարեց Սրբուհի Գալյանը։

 

«Այդ անձինք փոխանցվել են դատապարտյալների փոխանցման կառուցակարգով։ Հարցը կարգավորվել է քրեական վարույթներով իրական օգնության մասին օրենքով։ Դա արվել է՝ գնահատելով այն հնարավորությունները, որոնք մենք այս պահին ունենք։ Այս քայլն արվել է նաև Սիրիայի հետ հարաբերությունները բարելավելու, Սիրիայում հայ համայնքի իրավունքների պաշտպանությունն ավելացնելու համար»,- նման կարծիք հայտնեց նա։

 

Նշենք, հունվարի 14–ին հայ գերիների ազատ արձակման լուրից հետո հայտնի դարձավ, որ ՀՀ–ում ցմահ ազատազրկման դատապարտված վարձկաններ Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին։ Նրանք 44–օրյա պատերազմին կռվել էին հայկական բանակի դեմ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները