Աստված օգնական սրբազան հայր. դատարանում Միքայել սրբազանի աջակիցները ծափահարություններով դիմավորեցին նրան:
Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը։
Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Մեղադրանքի էությունն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել։