Հետևեք մեզ։

ԼՂ հայերին անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու նախապայմանը չենք ընդունում. Բայրամով

10:49, 23 հունիս 2023
ԼՂ հայերին անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու նախապայմանը չենք ընդունում. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարարը մերժել է Հայաստանի՝ խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար էթնիկ հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու նախապայմանը, հաղորդում է Reuters-ը, որին հարցազրույց է տվել Ջեյհուն Բայրամովը:

«Նման երաշխիքն ավելորդ է,նախապայմանը նշանակում է միջամտություն Ադրբեջանի գործերին։ Մենք նման նախապայման չենք ընդունում... մի շարք պատճառներով»,- ասել է նա։

Նա ասաց, որ էթնիկ հայերը դեռ կարող են կրթվել իրենց լեզվով և պահպանել իրենց մշակույթը, եթե այլ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նման ինտեգրվեն ադրբեջանական հասարակությանը և պետական կառույցներին: