Հետևեք մեզ։

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

09:25, 05 փետրվար 2026
Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է
ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները փետրվարի 3-ին Իսակովի պողոտայում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Վարորդի սթափության վիճակը ստուգելու ժամանակ 34-ամյա ուղևորը փորձել է կաշառել պարեկներին: Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
 
Կաշառք տալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով նա ձերբակալվել և տարվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին: Ուղևորը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները