Հետևեք մեզ։

Եթե պատրաստակամություն լինի, հնարավոր է Հայաստանի հետ համաձայնագրին հասնել տարեվերջից շուտ. Բայրամով

10:58, 23 հունիս 2023
Եթե պատրաստակամություն լինի, հնարավոր է Հայաստանի հետ համաձայնագրին հասնել տարեվերջից շուտ. Բայրամով

 

Reuters-ին տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ խաղաղության բանակցություններում «որոշ առաջընթաց» կա:


Բայրամովն ասել է, որ խաղաղության համաձայնագիրը հասանելի է այն դեպքում, եթե Հայաստանը պատրաստ լինի որոշակի քայլեր ձեռնարկել:


«Եթե կա ցանկություն ոչ միայն հայտարարություններ անելու, այլ նաև գործնական քայլերի, կարծում եմ, որ հնարավոր է համաձայնության հասնել նույնիսկ տարեվերջից շուտ»,- ասել է նա և հավելել. «Բայց եթե իրական պատրաստակամություն չլինի… դա կարող է լինել ավելի ուշ»: