«Ռոսիա» մոլի աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 5–ի ռավոտյան բողոքի ակցիա են անցկացնում մոլի դիմաց։ Նրանք բողոքում են, որ տարիներ շարունակ առեւտրի կենտրոնի առաջին հարկում ոսկյա եւ արծաթյա զարդեր են վաճառել, իսկ հիմա իրենց հանում են այդ տարածքից։
Նրանք խնդրում են կամ ժամանակ տրամադրել, որ հասկանան ուր են տեղափոխվում, կամ վերանորոգումից հետո էլի իրենց տեղերը վարձակալությամբ տալ իրենց։
Ըստ մամուլի տեղեկությունների՝ տարածքի սեփականատերը՝ Սուքիասյանների ընտանիքը, տարածքն ավելի շահեկան գնով տրամադրել է ինչ-որ այլազգի գործարարի, եւ իրենց առաջարկվել է տեղափոխվել այլ մոլեր: