Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում «Տիտանիկ» նավի խորտակման վայրը դիտելու մեկնած «Տիտան» սուզանավում գտնվող բոլոր 5 անձինք զոհվել են: Այս մասին հայտարարել է ԱՄՆ առափնյա պահպանության կոնտրադմիրալ Ջոն Մաուգերը։
«Այսօր առավոտյան «Հորիզոն Արկտիկա» նավից արձակված անօդաչու ստորջրյա մեքենան հայտնաբերել է «Տիտանի» պոչը՝ «Տիտանիկից» մոտավորապես մոտ 487 մետր հեռավորության վրա` ծովի հատակին: Այնուհետև, լրացուցիչ բեկորներ են հայտնաբերվել: Համատեղ հրամանատարությունը եզրակացրել է, որ բեկորները վկայում են ուղևորատար սուզանավի աղետալի պայթյունի մասին»,- ասել է նա։