Հայ առաքելական եկեղեցին չի զբաղվում քաղաքականությամբ, բայց եկեղեցին չի կարող ձայն չբարձրացնել, երբ տեսնում է, որ անօրինություն է կատարվում, ԱԺ–ի դիմաց ի աջակցություն ՀՀ–ում պահվող քաղբանտարկյալների և Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ակցիայի ժամանակ ասաց Սաղմոսավանքի հոգևոր հովիվ տեր Փառեն քահանա Առաքելյանը։
«Այսօր թե՛ Բաքվում, թ՛ե Երևանում շատերը զրկված են իրենց գործից, իրենց ծառայությունը իրականացնելուց, որով կարող էին մեզ բոլորիս օգուտ տալ։ Նրանց բանտում պահելով մենք ինքներս մեզ ենք վնասում, ողջ հայ ժողովուրդն է վնասվում»,–ասաց նա։