Հայաստանը դեռևս հարցեր ունի ՀԱՊԿ-ի վերաբերյալ, սակայն իշխանությունը չի կարծում, որ ՀՀ–ն պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. այս մասին ասել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։
«Կան հարցեր, որոնց պատասխանները դեռևս չենք ստացել։ Դրանք բազմիցս բարձրաձայնվել են», - ասել է ՀՀ ԱԺ նախագահը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ Սիմոնյանը վստահեցրել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ կապերով։
Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳ նախարարը կրկին նշել է, որ ԵՄ անդամակցությունն անհամատեղելի է ԵԱՏՄ-ի հետ, սակայն Ռուսաստանը կհարգի Հայաստանի ընտրությունը