Հետևեք մեզ։

Մեկ տարվա ընթացքում ԵՄ արտահանման մասնաբաժինը կրկնապատկվել է․ Գևորգ Պապոյան

11:57, 06 փետրվար 2026
Մեկ տարվա ընթացքում ԵՄ արտահանման մասնաբաժինը կրկնապատկվել է․ Գևորգ Պապոյան

Հայաստանից դեպի Եվրոպական միության երկրներ արտահանման մասնաբաժինը 2025 թվականին աճել է՝ հասնելով 7,9 տոկոսի։Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան։

Նախարարի խոսքով՝ նախորդ տարի ԵՄ երկրներ արտահանման մասնաբաժինը կազմել է 4,7 տոկոս, ինչը նշանակում է, որ մեկ տարվա ընթացքում ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է։

 

«Այստեղ կարևոր նշանակություն ունի երկու հանգամանք․ առաջինը՝ դեպի Եվրոպական միություն արտահանման աճն է, երկրորդը՝ հաշվարկներից հանվել է պարզ վերաարտահանումը»,- ընդգծեց Պապոյանը։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները