Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դեմ

12:04, 06 փետրվար 2026
Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դեմ

Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դեմ։

Սիմոնյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Քոչարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև բռնագանձել 1 մլն դրամ։

Հիշեցնենք՝ օրերս ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը Քոչարյանին հարցրեց` ինչպե՞ս է ստացվում, որ մարդիկ, խոսելով բանակի մասին, հիշում են, որ ամենավատ վիճակը եղել է Քոչարյանի նախագահության տարիներին, և մեջբերեց Ալեն Սիմոնյանի`իր ծառայության ժամանակ բանակում տիրող «բարդակի» մասին խոսքերը։ Քոչարյանը նշեց` զարմանում է, թե ինչպես է լրագրողը Ալեն Սիմոնյանի ասածներին լուրջ վերաբերվում, քանի որ «Էդ մարդը ինչ ասես դուրս է տալիս»։ «Եթե պետք է բանակի մարտունակությունը Ալեն Սիմոնյանը գնահատի, էդ ուր ենք հասել: Ի՞նչ է նա հասկանում բանակից: Կասկածում եմ՝ նույնիսկ նորմալ ծառայել է: Որովհետև այդպիսի լպրծուն մարդիկ չեն կարող նորմալ ծառայած լինեն»,– ասաց Քոչարյանը։
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները