Հետևեք մեզ։

Ես որևէ գործով չեմ անցնում, չեմ անցել, ՔՊ-ն իմ ներկայությամբ որևէ քննարկման ժամանակ ինձ չի մեղադրել կոռուպցիոն սխեմայի մեջ. Հայկ Սարգսյան

12:24, 06 փետրվար 2026
Ես որևէ գործով չեմ անցնում, չեմ անցել, ՔՊ-ն իմ ներկայությամբ որևէ քննարկման ժամանակ ինձ չի մեղադրել կոռուպցիոն սխեմայի մեջ. Հայկ Սարգսյան

«Չեմ ուզում հեռակա բանավեճի տպավորություն ստեղծվի, երբ ես փորձեմ մեկնաբանել վարչապետի մտքերը»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե ՔՊ-ն ոչ կանոնավոր, կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողություները չի հանդուրժելու։

Նա այս հայտարարությունն արել էր, երբ խոսել էր Հայկ Սարգսյանի մասին՝ ասելով, որ նրան ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել, դա ունեցել է կոնկրետ պատճառ, դրան հետևել են իրավական ընթացակարգեր։

«Ես որևէ գործով չեմ անցնում, չեմ անցել։ ՔՊ-ն իմ ներկայությամբ որևէ քննարկման ժամանակ ինձ չի մեղադրել կոռուպցիոն սխեմայի, գործարքի կամ նման երևույթի մեջ։ Մամուլից եմ տեղեկացել, որ վարչության որոշ անդամներ իբր իմ բացակայությամբ ինձ մեղադրել են ինչ-որ կոռուպցիոն գործերի մեջ։ Եթե այդպիսի բան եղել է, ուրեմն դա ՔՊ-ի կանոնադրության կոպտագույն խախտում է»,-ասաց պատգամավորը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները