ԲԴԽ-ում ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննությունը։
ԲԴԽ-ն առավոտյան հրապարակել է Կարեն Անդրեասյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը՝ մերժելով այն։
Դատավոր Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչները նոր միջնորդություն են ներկայացրել՝ Կարեն Անդրեասյանին բացարկ հայտնելու վերաբերյալ՝ թվով երկրորդը։ Բացարկի միջնորդության հիմքում ներկայացուցիչները դրել են քննության սկզբից տեղի ունեցող խախտումները։