Հետևեք մեզ։

Ինձ համար պատիվ է իրականացնել ծրագրեր, որոնք միտված են ուշադրության կենտրոնում պահել ոչ օլիմպիական մարզաձևերն ու վիրավորում ստացած մեր եղբայրներին․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ)

13:13, 06 փետրվար 2026
Հորս և երիտասարդների միջև տեղի ունեցած վերջին հանդիպման ընթացքում հարց հնչեց իմ ակտիվ գործունեության մասին և արդյոք ես ցանկանում եմ կամ հավակնում եմ առաջիկայում դառնալ պատգամավոր. այս մասին գրառում է կատարել Հովհաննես Ծառուկյանը։
 
«Հայրս սպառիչ պատասխանեց հարցին, որը կարող եք տեսնել տեսանյութում։ Ինձ համար մեծ պատիվ է հորս աջակցությամբ իրականացնել ծրագրեր,որոնք միտված են ուշադրության կենտրոնում պահել բոլոր ոչ օլիմպիական մարզաձևերն ու պատերազմում վիրավորում ստացած մեր եղբայրներին:
Եթե չկա առողջ սերունդ, չկա ապագա»,-նշել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները