Հետևեք մեզ։

Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է անում Թրամփի վարչակազմին ճնշում գործադրել Բաքվի բանտերում գերի հայերի ազատ արձակման համար

13:31, 06 փետրվար 2026
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է անում Թրամփի վարչակազմին ճնշում գործադրել Բաքվի բանտերում գերի հայերի ազատ արձակման համար

Մինչ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պատրաստվում է այս ամսվա վերջին Հայաստան և Ադրբեջան կատարելիք դիվանագիտական ​​այցին, բանտարկված հայ քրիստոնյա Ռուբեն Վարդանյանի որդի Դավիթ Վարդանյանը կոչ է անում Թրամփի վարչակազմին ճնշում գործադրել այն բանտարկյալների ազատ արձակման համար, որոնք դեռևս պահվում են ադրբեջանական կալանքի տակ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո: Այս մասին փոխանցում է Ամերիկայի կաթոլիկական պաշտպանության կազմակերպությունը՝  Catholic Vote-ը:

Փետրվարի 4-ին Zeale News-ին տված հարցազրույցում Դավիթ Վարդանյանը նկարագրել է իր հոր՝ հայտնի հայ բարերար և Լեռնային Ղարաբաղի նախկին պետական ​​նախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը։

Վարդանյանն ասել է, որ իր հայրը ձերբակալվել է զանգվածային ձերբակալության շրջանակներում, որի արդյունքում անօրինական կերպով ձերբակալվել է առնվազն 22 հայ՝ տարածաշրջանում Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո։

«Սա զանգվածային ձերբակալություն էր, որը կատարվել էր ավելի քան 120,000 քրիստոնյա հայերի էթնիկ զտման ավարտին»,-ասել է Վարդանյանը։

Նա ասել է, որ ադրբեջանական ուժերը մի քանի ամիս շրջափակել էին Լեռնային Ղարաբաղը՝ փակելով  աշխարհի ամենահին քրիստոնեական ազգի՝ Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։

Լեռնային Ղարաբաղը, որը հայտնի է նաև որպես Արցախ, ավելի քան 2000 տարի բնակեցված է եղել հայերով և, ըստ Վարդանյանի, ամենահին հայկական բնակավայրերից մեկն է։

Վարդանյանն ասաց, որ իր հայրը տեղափոխվել է տարածաշրջան 2020 թվականի Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմից հետո՝ տեղի քրիստոնյա բնակչությանը աջակցելու համար, որը, նրա կարծիքով, «լքված էր աշխարհի կողմից»։

«Նա որոշեց հրաժարվել իր ամբողջ կյանքից և վտանգել ամեն ինչ: Նա փորձեց պաշտպանել նրանց՝ ապրել նրանց հետ ամենադժվարին ժամին։ Եվ նա վճարում է խաղաղ միջոցներով պաշտպանելու փորձերի համար»,-ասել է Ռուբեն Վարդանյանի որդին:

Մանրամասները՝ սկզղբնաղբյուր կայքում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները