Հետևեք մեզ։

Երևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մшրմին. աջ քունքային հատվածում եղել է կրակոցի հետք

14:46, 06 փետրվար 2026
Երևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մшրմին. աջ քունքային հատվածում եղել է կրակոցի հետք

Փետրվարի 5-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 00:40-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքի տներից մեկի բակում երեխայի դի կա, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում զրուցարանի մոտ՝ ճոճաթոռի վրա, հայտնաբերել են նույն տան բնակիչ 15-ամյա տղայի դի՝ աջ քունքային հատվածում կրակոցի հետքով։

 

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկաններն ու քննիչները մահացածի մարմնի մոտ հայտնաբերել են օդաճնշիչ հրացան, որով ըստ նախնական տեղեկությունների տղան ինքնասպան է եղել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Կայքի տեղեկություններով մահացածը սովորում էր Հայաստանում հայտնի համալսարաններից մեկի 1-ին կուրսում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները