Հետևեք մեզ։

Արմեն Գրիգորյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը

14:58, 06 փետրվար 2026
Արմեն Գրիգորյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը
Փետրվարի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հայտնում է ԱԽ գրասենյակը։
 
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր և անդրադարձել
հարաբերությունների հետագա զարգացմանը:
Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանն ու Մագդալենա Գրոնոն նաև անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին ու վերջին զարգացումներին: Այդ համատեքստում Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային փոխկապակցվածության և ենթակառուցվածքային զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև ՀՀ ջանքերը՝ ուղղված խաղաղության ինստիտուցիոնալացմանը:
 
 
 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները