Հետևեք մեզ։

Ֆոն դեր Լայենը կոչ է արել անհապաղ հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը

02:23, 07 փետրվար 2026
Ֆոն դեր Լայենը կոչ է արել անհապաղ հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է Ռուսաստանի դեմ Եվրոպական Միության պատժամիջոցների 20-րդ փաթեթը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում։

 

«Մենք ցուցակում ներառում ենք ևս 43 նավ, դրանց թիվը հասցնելով 640-ի։ Մենք Ռուսաստանի համար նաև բարդացնում ենք «ստվերային նավատորմի» օգտագործման համար լցանավերի ձեռքբերումը և ավելացնում ենք լայնածավալ արգելքներ հեղուկացված բնական գազի լցանավերի և սառցահատների տեխնիկական սպասարկման ու այլ ծառայությունների մատուցման համար՝ ավելի խաթարելու գազի արտահանման նախագծերը»,- նշել է Ֆոն դեր Լայենը։

 

Եվրահանձնաժողովի նախագահը ԵՄ երկրներին կոչ է արել արագորեն հաստատել նոր պատժամիջոցները։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները