Հետևեք մեզ։

Մարդիկ, որոնք ժամանակին ասում էին «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», հիմա կրկնում են իմ խոսքերը. Ալիև

14:49, 23 հունիս 2023
Մարդիկ, որոնք ժամանակին ասում էին «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», հիմա կրկնում են իմ խոսքերը. Ալիև

Բոլորն այսօր տեսնում են, որ ժամանակին Ղարաբաղի հայերի համար ինչ-որ կարգավիճակ պահանջող ուժերը արդեն այլ հայտարարություններ են անում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի ղեկավարները, որոնք ժամանակին ասում էին «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», հիմա կրկնում են իմ խոսքերը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Այսինքն՝ այս ամենը մեր վերջին երկուսուկես տարվա քաղաքականության արդյունքն է»,- ասել է Ալիևը։