Հետևեք մեզ։

Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 27-ից մինչև փետրվարի 2-ը գերազանցել է թույլատրելի շեմը

12:17, 07 փետրվար 2026
Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 27-ից մինչև փետրվարի 2-ը գերազանցել է թույլատրելի շեմը
Ըստ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 27-ից մինչև փետրվարի 2-ը գերազանցել է թույլատրելի շեմը։
 
 
Կենտրոնն առանձնացրել է այն վարչական շրջանները, որտեղ այս օրերին փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Այսպիսով՝ ամբողջ շաբաթ կենտրոն վարչական շրջանը գտնվել է անթույլատրելի կոնցենտրացիայի սահմանում, Արաբկիրը՝ հունվարի 28-ին, 30-31-ը և փետրվարի 2-ին, Նոր Նորքը՝ փետրվարի 1-ին։
Ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Վերլուծական

Ամենաընթերցվածները