Հետևեք մեզ։

Պարեկները և փրկարարները ինքնասպանության փորձ են կանխել

13:16, 07 փետրվար 2026
Պարեկները և փրկարարները ինքնասպանության փորձ են կանխել
Փետրվարի 6-ին՝ ժամը 19։44-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից։
Դեպքի վայր են մեկնել մարզի փրկարարներն ու պարեկները։
 
Պարեկների և փրկարարների օպերատիվ ու արհեստավարժ աշխատանքի շնորհիվ քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է․ նա տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժին:
Ոստիկանների ու փրկարարների համատեղ գործողությունների արդյունքում հերթական նման իրավիճակը հաղթահարվեց առանց մարդկային կորուստների։

Վերլուծական

Ամենաընթերցվածները