Հետևեք մեզ։

Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի խցանումը վերացվել է․ օգնություն է ցուցաբերվել 80 տրանսպորտային միջոցի և 170 քաղաքացու

14:29, 07 փետրվար 2026
Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի խցանումը վերացվել է․ օգնություն է ցուցաբերվել 80 տրանսպորտային միջոցի և 170 քաղաքացու

Փետրվարի 7-ին՝ ժամը 10։24-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից «Տառերի պուրակ» տանող ճանապարհահատվածում ճանապարհը երկկողմանի խցանված է։

Դեպքի վայր են մեկնել մարզի պարեկներն ու փրկարարները։ 

Փրկարարների և պարեկների համատեղ աշխատանքի արդյունքում խցանումը վերացվել է․ օգնություն է ցուցաբերվել 80 տրանսպորտային միջոցի և 170 քաղաքացու։

Տվյալ ճանապարհահատվածում երթևեկությունը վերականգնվել է։

Վերլուծական

Ամենաընթերցվածները