Հետևեք մեզ։

ԱՄՆ ռազմական ինքնաթիռը՝ Հայաստանի երկնքում․ Հունաստանից Բաքու ևս ռազմական ինքնաթիռ էր մեկնում (լուսանկարներ)

22:28, 07 փետրվար 2026
ԱՄՆ ռազմական ինքնաթիռը՝ Հայաստանի երկնքում․ Հունաստանից Բաքու ևս ռազմական ինքնաթիռ էր մեկնում (լուսանկարներ)

Հայաստանի օդային տարածքում հայտնվել է ԱՄՆ օդուժին պատկանող ինքնաթիռ: Hayastan.news-ն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության երկնքում պտտվում էր Boeing C-17 A ռազմական ինքնաթիռը, որը թռիչքը մեկնարկել էր Վաշինգտոնից: ՀՀ երկնքում հայտնված ինքնաթիռը Վաշինգտոնից մեկնել էր Գերմանիայի Կայզերսլաուտերնի մոտ գտնվող Ռամշթայն ավիաբազա, որը պատկանում է ԱՄՆ-ին, այնուհետև ուղևորվել Հայաստան: ՀՀ տարածքում անկանոն շարժվող ինքնաթիռը որոշ ժամանակ անց «անհետացել» է:

Hayastan.news-ի մեկ այլ արձանագրմամբ` զուգահեռ ժամանակահատվածում Աթենքի մոտ գտնվող էլեֆսիսի ռազմական ավիաբազայից դեպի Բաքու էր ուղևորվում Lockhead Martin MC-130J ռազմական ինքնաթիռը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները