Հետևեք մեզ։

ՌԴ ԱԾ-ն հրապարակել է գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձի վայրից տեսահսկման կադրերը (տեսանյութ)

11:57, 08 փետրվար 2026
ՌԴ ԱԾ-ն հրապարակել է գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձի վայրից տեսահսկման կադրերը (տեսանյութ)

ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունը հրապարակել է տեսահսկման տեսախցիկների կադրեր, որոնք արձանագրել են հանցագործների գործողությունները գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի դեմ իրականացված մահափորձի ընթացքում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է հանցագործության անմիջական կատարողը մտնում շենքի մուտք, ապա դուրս գալիս այնտեղից, նետում խլացուցիչով ատրճանակը ձյան կույտի մեջ, ինչպես նաև դեն նետում պայուսակը։ Դրանից հետո նա հեռանում է դեպքի վայրից՝ օգտվելով հասարակական տրանսպորտից։ Ավելի ուշ տեսախցիկները նրան ֆիքսել են օդանավակայանում։

 

Ավելի վաղ  ՌԴ ԱԾ-ն հայտնել էր, որ ԱՄԷ-ի գործընկերների աջակցությամբ Դուբայում ձերբակալվել է և ռուսական կողմին է փոխանցվել Ռուսաստանի քաղաքացի, 1960 թ. ծնված Լյուբոմիր Կորբան, որը հանդիսացել է հանցագործության անմիջական կատարողը։ Բացի այդ, պարզվել են մահափորձի օժանդակողները․ Ռուսաստանի քաղաքացիներ Վիկտոր Վասինն է, որը ձերբակալվել է Մոսկվայում, և Զինաիդա Սերեբրիցկայան, որը մեկնել է Ուկրաինա։

 

Տեսանյութը` Telegram-ում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները