Հետևեք մեզ։

Բայրամովը և Ֆիդանը մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ

17:19, 08 փետրվար 2026
Բայրամովը և Ֆիդանը մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ
2026 թվականի փետրվարի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի միջև։
 
 
Կողմերը մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, քննարկել են համագործակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ դաշինքի շրջանակներում, միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում համատեղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության իրավիճակը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները