Հետևեք մեզ։

ԱՄՆ փոխնախագահի այցով պայմանավորված Հրապարակում տեղի կունենա Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով ակցիա

21:28, 08 փետրվար 2026
ԱՄՆ փոխնախագահի այցով պայմանավորված Հրապարակում տեղի կունենա Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով ակցիա

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է.

 

«Փետրվարի 9-ին՝ ժամը 17:00-ին, Հանրապետության հրապարակում՝ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի դիմաց, տեղի կունենա հավաք՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով։ 


Հավաքը կազմակերպվում է ԱՄՆ փոխնախագահի՝ Երևան կատարած այցի ընթացքում՝ ԱՄՆ և միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ այդ կարևոր հարցին հրավիրելու նպատակով։


Մենք պարտավոր ենք հստակ և միասնական ուժով բարձրաձայնել, որ յուրաքանչյուր հայ գերի պետք է անհապաղ և անվերապահ ազատ արձակվի։ Գերիների հարցը քաղաքական սակարկության առարկա չէ. այն մարդու հիմնարար իրավունքների և արժանապատվության հարց է։


Կոչ ենք անում բոլորին միանալ հանրահավաքին՝ համերաշխությամբ և պատասխանատվությամբ արտահայտելու մեր պահանջը և ցույց տալու, որ մեր հայրենակիցների ճակատագիրը չի կարող մոռացության մատնվել։
Յուրաքանչյուրի ներկայությունը կարևոր է»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները