Ստանում ենք ավտոտնակների տակի հողի օրինականացման հայտեր՝ ինքնակամ շինությունների որոշման համաձայն և ստիպված ենք լինում մերժել այդ հայտերը, քանի որ դրանք մեծամասամբ գտնվում են ընդհանուր օգտագործման հողերի վրա. այս մասին Քաղաքապետարանի նիստում ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այնտեղ մենք ուղղակի հնարավորություն չունենք ինքնակամ շինություններ օրինականացնելու։
Առաջարկում եմ կնքել հողի վարձակալության հայտեր․ բոլոր ավտոտնակները չէ, որ քանդման ենթակա են»։