Հետևեք մեզ։

Թուրքիան արագացրել է Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները

11:09, 09 փետրվար 2026
Թուրքիան արագացրել է Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները

Թուրքական «Yeşil Iğdır» թերթի տեղեկացմամբ՝ Ալիջանի (Մարգարա) սահմանային անցակետի բացման նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին։

Իգդիրի նահանգապետ Մ. Ֆիրաթ Թաշոլարը տեղում ստուգել է վերակառուցման և արդիականացման ընթացքը՝ ընդգծելով դրանց արագ ավարտի անհրաժեշտությունը։

1993-ից փակ անցակետը, որն անցյալ տարի ժամանակավորապես գործել էր մարդասիրական օգնության համար, նախատեսվում է վերջնականապես ակտիվացնել՝ նպաստելով սահմանային առևտրի, լոգիստիկայի և զբոսաշրջության զարգացմանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները