Կրոնական զբոսաշրջությունն ունի մեծ պոտենցիալ. ԱԺ-ում ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացման քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա նշեց, որ աշխարհում քչերը գիտեն, որ մենք ենք առաջինը ընդունել քրիստոնեությունը։
«Եթե իտալացիներն առաջինն ընդունեին, դրա մասին բոլորը կիմանային, եթե հույներն ընդունեին՝ նույն կերպ կիմանային։ Կոպիտ է հնչում, բայց պետք է ասեմ՝ անտերության մատնված վանական համալիրները վերադարձնում ենք հանրությանը, վերադարձնում ենք զբոսաշրջիկին։ Դրա նպատակը ոչ միայն մոնետարիզացիան է, այլ նաև Հայաստանի Հանրապետության հանրահռչակումը որպես զբոսաշրջային երկիր»,- ասաց նախարարը։