Ֆրանսիան և Հայաստանն ունեն ընդհանուր պատմություն, հինավուրց կապեր, պետք է պահպանել բարեկամությունը, նաև հարաբերությունները պաշտպանության ոլորտում։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկոռնուն ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցի կապակցությամբ։
Ֆրանսիացի նախարարը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի այցը պայմանավորված է նաև շատ կարևոր իրադարձությամբ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով՝ ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի աճյունը վերահուղարկավորվելու է Փարիզի Պանթեոնում։