Հետևեք մեզ։

Պարտադիր չէ, որ տեսախցիկների առաջ ամեն ինչ տեղի ունենա․ Թորոսյանը՝ ԱՄՆ փոխնախագահի առջև գերիների հարցի բարձրացման մասին

13:42, 09 փետրվար 2026
Պարտադիր չէ, որ տեսախցիկների առաջ ամեն ինչ տեղի ունենա․ Թորոսյանը՝ ԱՄՆ փոխնախագահի առջև գերիների հարցի բարձրացման մասին

Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը միշտ եղել է ՀՀ իշխանությունների առաջնային օրակարգում և միշտ բարձրաձայնվել է բոլոր մակարդակներում և՛ գործող վարչակազմի, և՛ անձամբ նախագահ Թրամփի հետ հանդիպումների ժամանակ․ այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե կբարձրացվի՞ գերիների հարցը ԱՄՆ փոխնախագահի՝ ՀՀ այցի ժամանակ։

 

«Պարտադիր չէ, որ տեսախցիկների առաջ ամեն ինչ տեղի ունենա, կամ դա իրենց կյանքում որևէ բան կփոխի։ Վերջին շրջանի հենց այդ վարվող քաղաքականությունն է թույլ տվել նրանցից մի քանիսին տեղափոխել Երևան»։

 Հիշեցնենք՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի ՀՀ։ Հայտնում է Կառավարոպթյունը։

Այսօր երեկոյան տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:

Վերլուծական

Ամենաընթերցվածները