Հետևեք մեզ։

ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն

14:34, 09 փետրվար 2026
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն
2026 թվականի 6-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Հայտնում է հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը։
 
 
Նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է՝ 2.2 անգամ։
 
 
Ընդհանուր դեպքերի գրեթե 77.1%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:
 
 
Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3 ենթատեսակի և գրիպ Ա տեսակի H1pbm09 ենթատեսակի հարուցիչներ, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, մետապնևմովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի հարուցիչները:

Վերլուծական

Ամենաընթերցվածները