Վենսի աշխատակազմը հաստատել է Բագրատ սրբազանի նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը. Christian Solidarity International (CSI)-ն է հայտնում:
Հիշեցնենք՝ Բագրատ սրբազանը մեկուսարանից դիմել է Christian Solidarity International-ի պատվիրակությանը, ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիս Վենսին և Վաշինգտոնում անցկացվող Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին` խնդրելով.
Հստակ փոխանցել Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետին, որ ԱՄՆ–ն չի հանդուրժի Հայ առաքելական եկեղեցու շարունակական հալածանքները,
Կոչ անել 2 առաջնորդներին` ազատ արձակել իրենց քաղաքական բանտարկյալներին, հատկապես Բաքվում որպես պատանդ պահվող 20 հայերին և Հայաստանում ազատազրկված չորս հոգևորականներին ու եկեղեցու աջակիցներին,
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում որպես երկխոսության կողմ ներառել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին։