Հետևեք մեզ։

Զոհվել է «ԱրԲատ» հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը

16:53, 09 փետրվար 2026
Զոհվել է «ԱրԲատ» հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը

«ԱրԲատ» հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը զոհվել է մարտական առաջադրանք կատարելիս․ հայտնում է ТАСС-ը։

Նա սկսել է իր ծառայությունը «Վագներ» մասնավոր զինված կազմավորումում և մասնակցել է Բախմուտի համար մղված մարտերին։ 2023 թվականի հունվարին նա իր քաջության համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ստացել է «Արիության համար» մեդալ։ 2023 թվականից նա Ռուսաստանի պաշտպանության նախարարության կամավորական կորպուսի կազմում ղեկավարում էր «ԱրԲատը» (Հայկական գումարտակ)։
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները