Հետևեք մեզ։

Ալիևը հիշեցրել է խաղաղության պայմանագրի կնքման պայմանները՝ կրկին նշելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը

16:34, 23 հունիս 2023
Ալիևը հիշեցրել է խաղաղության պայմանագրի կնքման պայմանները՝ կրկին նշելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հիշեցրել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման իրենց պայմանները:

 

Ալիևն ասել է, որ ՀՀ-ն անցյալ տարվա հոկտեմբերին պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ անցած ամիս նշել տարածքի պարամետրերը, և հավելել է, որ այդ հայտարարությունները պետք է լինեն թղթի վրա.

 

«Հայաստանը պետք է ստորագրի դրանք: Միայն այս դեպքում կարող է երկարաժամկետ խաղաղություն տիրել Հարավային Կովկասում»,- ասել է Ալիևը և ընդգծել, որ կարևոր պայմաններից է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի բացումը: