Հետևեք մեզ։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:56, 10 փետրվար 2026
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ 

Սպիտակի, «Չիվայի խաչմերուկ»-ից դեպի Տիգրանաշենի ոլորանները, Ուշի գյուղից դեպի Լոռու մարզի, Վարդանիձոր գյուղից դեպի Քաջարանի տարածաշրջանի, Նորավանի խաչմերուկից դեպի Ջերմուկի խաչմերուկի և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար:

Վայոց Ձորի մարզի լեռնային գոտիներում, Սպիտակի ոլորաններում, Գորիսի, Քաջարանի, Սիսիանի, «Մեղրու սար», Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վերլուծական

Ամենաընթերցվածները