Պարո՛ն Ավինյան, մի քանի շաբաթ առաջ ասացիք, որ Երևանի վատ օդի պատճառը Երևանի վատ աշխարհագրական դիրքն է։ Եվ որպես օդի աղտոտման լուծում առաջարկեցիք արհեստական բանականությամբ կանխատեսումներ անել և մշակել գործողություններ, Երևանի ավագանու նիստին հայտարարեց ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը։
«Նույնը Երևանի խցանման խնդիրները լուծելու համար առաջարկեցիք ներդնել արհեստական բանականությամբ լուսացույցներ։ Պարո՛ն Ավինյան, Երևանի այս ամբողջ խնդիրները լուծելու համար չե՞ք կարծում, որ ավելի հեշտ կլինի միանգամից Ձեզ փոխարինել արհեստական բանականությամբ»,-ասաց Պեդրո Զարոկյանը։
«Ձեզ, որ արհեստական բանականությամբ փոխարինենք, միանշանակ ավելի մեծ արդյունքներ կունենանք, պարո՛ն Զարոկյան»,-արձագանքեց Ավինյանը՝ չկարողանալով զսպել ծիծաղը։