Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը 2024-ի համեմատ նվազել է մեկ միավորով՝ իջնելով 46 միավոր. այս մասին հայտարարել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ)՝ ներկայացնելով՝ Transparency International-ը հրապարակել է Կոռուպցիայի ընկալման համաթվի 2025 թվականի արդյունքները։
Ըստ Transparency International-ի հրապարակման, Հայաստանը Transparency International-ի 2025-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսում 46 միավորով զբաղեցրել է 65-69-րդ հորիզոնականը։
2025 թ. 182 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման աղյուսակում Հայաստանը Քուվեյթի, Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա), Նամիբիայի և Սենեգալի հետ կիսում է 65-69-րդ տեղերը (2024 թ.-ին Հայաստանը կիսում էր 63-64-րդ տեղերը 180 երկրների շարքում):
Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) գերազանցում է հարևան երկրների և ԵԱՏՄ մյուս երկրների 2025-ի ԿԸՀ արժեքները, բացի Վրաստանից։
Կոռուպցիայի ընկալման Հայաստանի համաթիվը 2023 և 2024 թվականներին անփոփոխ է մնացել՝ 47 միավոր: