Հետևեք մեզ։

Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել․ ՀՌՀ նախագահ

13:03, 10 փետրվար 2026
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել․ ՀՌՀ նախագահ
Բոլորին հանգստացնեմ. Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել․ այս մասին գրառում է կատարել ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
 
«Համոզված եմ, որ բանաստեղծ, արձակագիր, փիլիսոփա, հրապարակախոս, թարգմանիչ, տասնյակ գրքերի հեղինակ, 1992-1996 թթ. նորանկախ հանրապետության մշակույթի նախարար Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվի: Որքան էլ այդ մասին չերազեն տաղանդավոր անձի հանդեպ մաղձով լցված չկայացած իբր մշակութային գործիչները, Հակոբ Մովսեսի չափավոր, զուսպ ու ազնիվ խոսքի համար նրան ատող քաղաքական գործիչները, որոնք սովոր են ամեն օր ատելություն ու ապատեղեկատվություն տարածել:
Ինչպես ասում են, իշտահներիդ քացախ...»,-գրել է նա։
 
 
 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները