Մենք կրոնապետությո՞ւն ենք, ինչու պիտի Վենսը հանդիպեր կաթողիկոսի հետ։ Մի հատ անջատեք ձեր մեջ կրոնապետության գաղափարը։ Այս մասին ԱԺ-ում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով դիտարկումներին, թե Փաշինյանը Վենսի հետ համաձայնություն է ձեռք բերել, Վենսը չպետք է հանդիպի Ամենայն հայոց կաթողիկոսի հետ։
«Ես չեմ կարծում, որ նման խոսակցություն է ընդհանրապես տեղ գտել, վստահ եմ, որ այդպիսի խոսակցություն չի եղել»։