Հետևեք մեզ։

ՊԵԿ-ը 2025-ին հարկային եկամուտների և պետական տուրքերի հավաքագրման 14 տոկոսի աճ է արձանագրել

14:38, 10 փետրվար 2026
ՊԵԿ-ը 2025-ին հարկային եկամուտների և պետական տուրքերի հավաքագրման 14 տոկոսի աճ է արձանագրել

Պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականին հարկային եկամուտների և պետական տուրքերի հավաքագրման 14 տոկոսի աճ է արձանագրել 2024 թվականին արձանագրված ցուցանիշի համեմատ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ընթացում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«Աճը կազմել է 334 մլրդ դրամ, պետական բյուջե մուտք են եղել 2 տրլն 72 մլն դրամի հարկային եկամուտներ և տուրքեր: Գերակատարվել են մեր ծրագրերը՝ 100.3 տոկոս ճշտված ծրագրի նկատմամբ»,- ասաց Հակոբյանը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահը հավելեց՝ տոկոսային երկնիշ աճ է գրանցվել նաև հարկային (14.5 տոկոս) և մաքսային (11.6 տոկոս) ուղղություններով:

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները