ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X սոցցանցի իր էջից ջնջել է Ծիծեռնակաբերդ իր այցի մասին գրառումը, որտեղ երկու անգամ օգտագործել էր «Հայոց ցեղասպանությունը» տերմինը։
Ժամեր շարունակ գրառումը մնացել է էջում, ապա ջնջվել: Ավելի ուշ գրառում է կատարել Վենսի մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քըրքը նշելով, որ այց է կատարվել Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ ու ծաղկեպսակ է դրվել անմար կրակի մոտ։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ-ում այցով գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և նրա կինը՝ Ուշա Վենսը, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ են դրել և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։