Հետևեք մեզ։

27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները կկարողանան վճարել ու չդատվել չծառայելու համար

10:46, 11 փետրվար 2026
27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները կկարողանան վճարել ու չդատվել չծառայելու համար

27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կկարողանան վճարել ու ազատվել քրեական պատասխանատվությունից։



ՀՀ Ազգային ժողովը 86 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը։

Նախագծով 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները հնարավորություն կունենան վերադառնալ հայրենիք՝ գումար վճարելով ու մարելով ՀՀ առջև ունեցած իրենց պարտքը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները