Հետևեք մեզ։

«Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար․ Վահագն Ալեքսանյան

11:12, 11 փետրվար 2026
«Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար․ Վահագն Ալեքսանյան

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՊՆ-ին կատարված այն ահռելի աշխատանքի համար, որը վերջապես մեր քաղաքացիները կարողանում են տեսնել: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի 11-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Սիրելի՛ քաղաքացներ, եթե դեռ չեք դիտել ՊՆ տեսանյութերը, անպայման դիտեք այդ տեսանյութերը ու տեսեք, թե ինչ է  կարելի կառուցել երկրի պաշտպանության համար, երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու համար, եթե քո մտածմունքը հենց երկիրդ պաշտպանելն է և ոչ թե երկրիդ պաշտպանության հաշվին հարստանալը ու Սևանի կամ Հայաստանի այլ գեղատեսիլ վայրերում «ասաբնյակներ» գցելը: «Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար ու բառի ոչ «հարմարավետ» իմաստով, այլ «պաշտպանունակ» ու «ամուր» իմաստներով»,- ասաց նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները